Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-08-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-03-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2018-03-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Քրեակատարողական վարչության պետին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում, տվյալ քրեակատարողական հիմնարկում այլ պաշտոնի փոխադրում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկի պետը:

4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ տարածքային մարմինների վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական վարչության պետը:

5. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

(16-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։