Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:
(1-ին հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-14-Ն)