Հոդված 27. Քրեակատարողական տեսչության պետը
Հոդված 27. Քրեակատարողական տեսչության պետը
1. Քրեակատարողական տեսչության պետը`
1) վերահսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների ու հատուկ նշանակության ստորաբաժանման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության նկատմամբ.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է քրեակատարողական տեսչության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.
4) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական տեսչության ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
5) քննարկում է քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ բերված բողոքները.
6) զեկուցագրեր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ.
7) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայողական քննություն նշանակելու համար.
8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.
9) կատարում է աշխատանքի բաժանում քրեակատարողական տեսչության ծառայողների միջև.
10) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև քրեակատարողական տեսչության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Քրեակատարողական տեսչության պետը պատասխանատվություն է կրում քրեակատարողական տեսչության խնդիրների իրականացման համար: