Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 29. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը

1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաև հանդերձանքի և իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

2. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը ձևավորվում է`

1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի ունեցած աշխատանքային ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող դրույքաչափից.

4) նյութական խրախուսման համար տրվող լրացուցիչ վճարից.

5) երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից.

6) այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար տրվող հավելավճարից:

3. Քրեակատարողական ծառայության հիմնական աշխատավարձի համակարգում`

1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (տե´ս աղյուսակ 1):

Աղյուսակ 1. Քրեակատարողական ծառայության պաշտոնային դրույքաչափերի համակարգը

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՈՆՆԵՐ Աշխատավարձի բնականոն աճը և մակարդակները

Յուրաքանչյուր տարի երկու տարին մեկ երեք տարին մեկ աճ չկա

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

1. Բարձրագույն խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության պետ 4,38 4,53 4,68 4,83 4,98 5,13 5,28 5,43 5,58 5,73 5,88

քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ,

քրեակատարողական վարչության պետի տեղակալ 4,0 4,15 4,30 4,45 4,60 4,75 4,90 5,05 5,20 5,35 5,50

2. Գլխավոր խմբի պաշտոններ

քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական

վարչության բաժնի պետ, քրեակատարողական

հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ 3,78 3,88 3,98 4,08 4,18 4,28 4,38 4,48 4,58 4,68 4,78

քրեակատարողական

վարչության բաժնի պետի տեղակալ 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 4,0 4,1 4,2 4,3

քրեակատարողական

վարչության բաժանմունքի պետ 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 4,0 4,1

3. Առաջատար խմբի պաշտոններ

քրեակատարողական

վարչության գլխավոր մասնագետ 2,81 2,90 2,99 3,08 3,17 3,26 3,35 3,44 3,53 3,62 3,71

քրեակատարողական

հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական

հիմնարկի բաժնի պետի տեղակալ 2,41 2,49 2,57 2,65 2,73 2,81 2,89 2,97 3,05 3,13 3,21

քրեակատարողական

հիմնարկի բաժանմունքի պետ, 2,31 2,38 2,45 2,52 2,59 2,66 2,73 2,80 2,87 2,94 3,01

քրեակատարողական

հիմնարկի տեղամասի պետ, քրեակատարողական

հիմնարկի խմբի ղեկավար 2,21 2,28 2,35 2,42 2,49 2,56 2,63 2,70 2,77 2,84 2,91

քրեակատարողական

հիմնարկի գլխավոր մասնագետ 2,01 2,07 2,13 2,19 2,25 2,31 2,37 2,43 2,49 2,55 2,61

4. Միջին խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ, քրեակատարողական

վարչության առաջին կարգի մասնագետ 2,01 2,07 2,13 2,19 2,25 2,31 2,37 2,43 2,49 2,55 2,61

քրեակատարողական

հիմնարկի առաջատար մասնագետ 1,91 1,97 2,03 2,09 2,15 2,21 2,27 2,33 2,39 2,45 2,51

քրեակատարողական

հիմնարկի առաջին կարգի մասնագետ 1,81 1,87 1,94 2,01 2,08 2,15 2,22 2,29 2,36 2,43 2,50

5. Կրտսեր խմբի պաշտոններ

քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ 1,34 1,38 1,43 1,47 1,51 1,56 1,6 1,65 1,70 1,75 1,81

քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ 1,25 1,29 1,34 1,38 1,42 1,47 1,51 1,56 1,61 1,66 1,72

քրեակատարողական

հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ 1,16 1,19 1,23 1,27 1,30 1,34 1,38 1,43 1,47 1,51 1,56

քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ 1,08 1,11 1,15 1,19 1,22 1,26 1,30 1,35 1,39 1,43 1,48

քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ 1,0 1,03 1,06 1,09 1,13 1,16 1,19 1,23 1,27 1,30 1,34

(աղյուսակը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)

3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

5) աշխատավարձի հաշվարկման համար քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժի մեջ ներառվում է հատուկ կամ զինվորական կոչում, դասային աստիճան կամ որակավորման դաս կրելու ընթացքում եղած աշխատանքային ստաժը:

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.0 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

Քրեակատարողական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողը ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին առնվազն հավասար դրույքաչափ:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար սահմանվում է դրույքաչափ` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.

Արդարադատության գեներալ-լեյտենանտ 2.6

Արդարադատության գեներալ-մայոր 2.2

Արդարադատության գնդապետ 1.8

Արդարադատության փոխգնդապետ 1.7

Արդարադատության մայոր 1.4

Արդարադատության կապիտան 1.3

Արդարադատության ավագ լեյտենանտ 1.2

Արդարադատության լեյտենանտ 1.1

Արդարադատության ավագ ենթասպա 0.8

Արդարադատության ենթասպա 0.7

Արդարադատության ավագ 0.6

Արդարադատության ավագ սերժանտ 0.5

Արդարադատության սերժանտ 0.4

Արդարադատության կրտսեր սերժանտ 0.3

(աղյուսակը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

8. Այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճարը վճարվում է տվյալ պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոնն զբաղեցնող քրեակատարողական ծառայողն այդ պարտականությունների կատարումը համատեղում է իր պաշտոնեական պարտականությունների հետ:

Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում ընդգրկված հաստիքային տեղակալներին իրենց անմիջական պետերի պարտականությունների ժամանակավոր կատարման համար հավելավճար չի վճարվում:

(29-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-122-Ն, 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ. 19.03.12 ՀՕ-33-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։