Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

1. Քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.

5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

7) օրենքով նախատեսված դեպքում եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.

8) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

Քրեակատարողական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։