Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը
Հոդված 47. Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը
1. Քրեակատարողական ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու` սույն օրենքով նախատեսված դեպքերում քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:
2. Անձնական անվտանգության ապահովման համար քրեակատարողական ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական պաշտպանության միջոցներ:
3. Քրեակատարողական ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ զենքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների տեսակը, ձևը, մոդելը և քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. (մասն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
(47-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն)