Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-08-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 37. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 37. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված քրեակատարողական ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

1.1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, քրեակատարողական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե քրեակատարողական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

7. Քրեակատարողական ծառայողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն:

Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Ծառայողական քննության ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:

9. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում քրեակատարողական ծառայողին աշխատավարձ վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

(37-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։