Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները և քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը
Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները և քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-61-Ն)
1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն աստիճանի պաշտոնները բերված են ստորև՝ նույն տողում՝
1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`
- քրեակատարողական վարչության պետ,
- քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ,
- քրեակատարողական վարչության պետի տեղակալ.
2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`
- քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ,
- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ.
3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`
- քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,
- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,
- քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,
- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.
4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`
- քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,
- քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,
- քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.
5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`
- քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ,
- քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ,
- քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,
- քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,
- քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:
(9-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-61-Ն)