Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. Քրեակատարողական վարչության պետին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և միջին խմբերի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:
3. Քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը:
4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ տարածքային մարմինների վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական վարչության պետը:
5. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: