Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. Քրեակատարողական վարչության պետին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:
Քրեակատարողական տեսչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Քրեակատարողական տեսչության ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական տեսչության պետը:
3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ տարածքային մարմինների վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական վարչության պետը:
5. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:
(16-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-125-Ն)