Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 9. Քրեակատարողական ծառայության պաշտոնները

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր: Նույն աստիճանի պաշտոնները բերված են ստորև՝ նույն տողում՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության պետ,

- քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական տեսչության պետ,

- քրեակատարողական վարչության պետի տեղակալ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ավագ տեսուչ, քրեակատարողական վարչության բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- քրեակատարողական տեսուչ, քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

- քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար,

- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

- քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ, քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`

- քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական վարչության երրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ:

2. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։