Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1 նոյեմբերի 2023 թ. թիվ 30-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի ««Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 72-Ն որոշման.

1) վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «դրությանուղղ.» բառը,

2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

3) 2-րդ կետից հանել «ձևի» բառը,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 30-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Չափման միավորը Քանակը

Ա Բ Գ 1

Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից՝ 100 գլուխ

կովեր 100.1 -‘’-

արտադրող ցուլեր 100.2 -‘’-

բանող եզներ 100.3 -‘’-

երինջներ 1-ից մինչև 2 տարեկան 100.4 -‘’-

երինջներ 2 տարեկան և բարձր 100.5 -‘’-

չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր 100.6 -‘’-

Գոմեշներ 105 -‘’-

Խոզեր, ընդամենը, որից` 110 -‘’-

մայր խոզեր հիմնական հոտի 110.1 -‘’-

էգ խոզեր` 4-12 ամսական 110.2 -‘’-

Ոչխարներ և այծեր, ընդամենը, այդ թվում` 115 -‘’-

ոչխարներ, ընդամենը, որից` 115.1 -‘’-

մաքիներ և շիշակներ 115.1.1 -‘’-

այծեր, ընդամենը, որից` 115.2 -‘’-

մայր այծեր 1 տարեկան և բարձր 115.2.1 -‘’-

Ձիեր 120 գլուխ

Ավանակներ 125 -‘’-

Ջորիներ 130 -‘’-

Ճագարներ, ընդամենը, որից՝ 135 -‘’-

մայր ճագարներ 135.1 -‘’-

Մեղվաընտանիքներ 140 հատ

Թռչուններ, ընդամենը (145.1+145.2+145.3), այդ թվում` 145 գլուխ

հավեր և աքաղաղներ, ընդամենը, որից՝ 145.1 -‘’-

ածան հավեր 145.1.1 -‘’-

սագեր 145.2 -‘’-

այլ թռչուններ 145.3 -‘’-

Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Չափի միավորը Քանակը

Ա Բ Գ 1

Կթվել է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը 200 ցենտներ

Կթվել է ոչխարի կաթ, ընդամենը 205 -‘’-

Ստացվել է ձու բոլոր տեսակի թռչուններից, ընդամենը, որից՝ 210 հատ

հավի 210.1 -‘’-

Խուզվել է ոչխարի բուրդ 215 կիլոգրամ

Արտադրվել է մեղր 220 -‘’-

Վաճառվել և մորթվել են ճագարներ, սպանդի համար (կենդանի քաշով) 225 ցենտներ

Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող կենդանիներից, ընդամենը, որից՝ 230 -‘’-

խոշոր եղջերավոր կենդանիներ 230.1 -‘’-

խոզեր 230.2 -‘’-

ոչխարներ և այծեր 230.3 -‘’-

թռչուններ 230.4 -‘’-

Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը 235 գլուխ

Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Չափի միավորը Խոշոր եղջերավոր կենդանիներ այդ թվում` կովեր (առանց բտման և գիրացման) Խոզեր Ոչխարներ և այծեր Ձիեր Թռչուններ

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա էր, ընդամենը 300 գլուխ

Մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, խոճկորներ, գառներ, ուլեր, մտրուկներ և ստացվել է թռչունի մատղաշ, ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտին պատկանող ինկուբատորից 305 -‘’- X

Ծնել են երինջներ, (դասվել են կովերի շարքը) 310 -‘’- X X X X X

Գնվել են կենդանիներ և կենդանիների այլ մուտքեր 315 -‘’-

Կենդանի քաշը 315.1 ցենտներ

Իրացվել է սպանդի համար (ներառյալ տեղում մորթվածը) 320 գլուխ

Կենդանի քաշը 320.1 ցենտներ

Վաճառվել է, փոխանակվել է և այլ ելքեր 325 գլուխ

Կենդանի քաշը 325.1 ցենտներ

Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի կենդանիներ, ընդամենը, որից՝ 330 գլուխ

հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից 330.1 -‘’- X X

Ընթացիկ տարվա հունվարի 1-ին առկա է, ընդամենը (300+305+310+315-320- 325-330) 335 -‘’-

Կենդանի քաշը 335.1 ցենտներ

Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝ _____________________________ _____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _____________________________ _____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« ___ »____________20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 30-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 72-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. «Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը» բաժնում.

1) «100-100.6» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխան կենդանիների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, կենդանիները գտնվում են անասնաշենքերում (ագարակում), թե այլ վայրերում:

2) «100.2» ծածկագրով տողում լրացվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:

3) «100.3» ծածկագրով տողում լրացվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը` բացառությամբ ցուլիկների և 2 տարեկանից փոքր արուների: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:

4) «100.4» ծածկագրով տողում լրացվում է 1-2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

5) «100.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

6) «105» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:

7) «110» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի խոզերի գլխաքանակը, իսկ «110.1» տողում ներառվում է հիմնական հոտի մայր խոզերի գլխաքանակը, «110.2» ծածկագրով տողում՝ 4-12 ամսական էգ խոզերի գլխաքանակը:

8) «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի և ցեղերի ոչխարների և այծերի գլխաքանակը:

9) «115.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի, իսկ «115.1.1 ծածկագրով տողում՝ մայրական կազմի գլխաքանակը և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:

10) «115.2» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի այծերի, իսկ «115.2.1 ծածկագրով տողում՝ 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:

11) «120» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ձիերի գլխաքանակը:

12) «125» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:

13) «130» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ջորիների գլխաքանակը:

14) «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, իսկ «135.1» ծածկագրով տողում՝ բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:

15) «140» ծածկագրով տողում լրացվում է առկա մեղվաընտանիքների քանակը:

16) «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը:

17) «145.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը, իսկ «145.1.1» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:

7. «Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը» բաժնում.

1) «200» ծածկագրով տողում լրացվում է կաթնային և մսային հոտի, ինչպես նաև բտման (գիրացման) տակ գտնվող բոլոր կովերից, ծնած երինջներից և գոմեշներից կթված կաթի քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և այլ կենդանիներին կերակրելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի կենդանիներից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:

2) «205» ծածկագրով տողում լրացվում է ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:

3) «210» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ օգտագործված ձուն, իսկ «210.1» ծածկագրով տողում ներառվում է ածան հավերից ստացված հավի ձուն: Այս տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:

4) «215» ծածկագրով տողում լրացվում է խուզված բրդի քաշը, այսինքն տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը ոչխարի խուզից ստացված ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:

5) «220» ծածկագրով տողում լրացվում է մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:

6) «225» ծածկագրով տողում լրացվում է ճագարներից տարվա ընթացքում վաճառված և սպանդի ենթարկված ճագարների կենդանի քաշը:

7) «230» ծածկագրով տողում լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) կենդանիներից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված կենդանիների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների նախնական կենդանի քաշը:

8. «Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը» բաժնում.

1) «305» ծածկագրով տողում լրացվում են մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկել է, թեկուզև նույն օրը ծնվածը՝ բացառությամբ սատկած ծնվածների:

2) «310» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խմբին դասված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ծնվել է մահացած սերունդ:

3) «315» և «315.1» ծածկագրերով տողերում լրացվում է գնման կարգով, այլ կենդանիների դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված կենդանիների քանակը և կենդանի քաշը:

4) «320» ծածկագրով տողը լրացնելիս հարկ է գումարել պետությանը, շուկայում վաճառված գլխաքանակները՝ հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները, ինչպես նաև սպանդանոցներին սպանդի համար վաճառված, տեղում մորթված գլխաքանակները: Այս տողում չի լրացվում բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար: Իսկ «320.1» ծածկագրով տողում ներառվում է «320» ծածկագրով տողի կենդանիների գլխաքանակի կենդանի քաշը նախքան սպանդի ենթարկելը, անկախ նրանից մորթը որտեղ է կատարվել (տեղում, թե սպանդանոցում), և այդ միսն օգտագործվել է սննդի թե վաճառքի համար, ներառյալ կենդանիների հարկադիր սպանդի դեպքերը:

5) «325» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետությանը փաստացի վաճառված կենդանիների գլխաքանակը: Այստեղ ներառվում է այլ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված կենդանիների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում բուծված և գնված կենդանիներից պետությանը վաճառված կենդանու, մասնագիտացված անասնաբուծական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր կենդանիների գլխաքանակը, ներառյալ նաև ուրիշ տողերում ցույց չտրված կենդանիների այլ ելքերը: Այս տողում ներառվում են նաև տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված, աշխատանքի վարձատրության դիմաց, ինչպես նաև օգնության կարգով տրված կենդանիների գլխաքանակը: Այս տողում ներառվում է նաև կենդանիների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, բուծման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսավարող սուբյեկտներին չի վերադարձվել, որը մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն կենդանու և թռչնի բուծման համար:

6) «330» և «330.1» ծածկագրերով տողերում լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկած կենդանին փոխարինվում է մեկ այլ կենդանիով: Այս տողում ներառվում են անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև նոր ձեռքբերված կենդանիների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։