Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1 նոյեմբերի 2023 թ. թիվ 23-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի թիվ 122-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշման.

1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» բառերը փոխարինել «Մորթատու գազանաբուծության մասին» բառերով,

2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

3) 2-րդ կետից հանել «ձևի» բառը,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագահ՝

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 23-Ն որոշման

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 19-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Մորթատու գազանաբուծության մասին

(գլուխ)

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-գիրը Աղվես Բևեռաղվես Ջրաքիս Այլ

Ա Բ 1 2 3 4

Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա էր, ընդամենը 100

Ընթացիկ տարում ծնված մատղաշներ, ինչպես նաև գնվածներ, դրանցից՝ 105

անկել է 105.1

վաճառվել է 105.2

մորթվել է մորթի ստանալու համար 105.3

Ընթացիկ տարվա հունվարի 1-ին առկա է, ընդամենը, որից՝ 110

մեծահասակ արուներ 110.1

մեծահասակ էգեր 110.2

Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝ __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ) __________________ __________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ »____________ 20___թ.»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 23-Ն որոշման

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 19-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Մորթատու գազանաբուծության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մորթատու գազանաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.dօc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. «100» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:

7. «105» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են ընթացիկ տարում ծնված և գնված գազանների քանակը:

8. «105.1», «105.2» և «105.3» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր անկած, վաճառված և մորթի ստանալու համար մորթված գազանների քանակը:

9. «110», «110.1» և «110.2» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։