Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2023 թվականի N 1931-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «Անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության» բառերը փոխարինել «Պետության» բառով.

2) N 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) 28-42 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով.».

3) N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացին (այսուհետ` դիմումատուն) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում` սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան, իսկ սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` N 5 ձևին.

2) դիմումատուի անձնագիր, նույնականացման քարտ.

3) սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերով նախատեսված պահանջներին համապատասխան՝ դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, իսկ 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված բնակավայրերի բնակիչ հանդիսացող շահառու ամուսիններից մեկը` նաև տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկին.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը (ներկայացվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու դեպքում).

5) էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն): Առաջնակի հետազոտվող անպտուղ զույգերի և սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում:».

4) N 1 հավելվածի 26-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, իսկ սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` N 6 ձևին» բառերով.

5) N 1 հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«27. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ուղեգիրը` սույն հավելվածի N 3 ձևին համապատասխան, իսկ սույն հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում` N 7 ձևին, տրամադրում է բուժհաստատության հանձնաժողովը` կցելով քաղվածք հանձնաժողովի եզրակացությունից՝ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:».

6) N 1 հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ստացված արդյունքների մասին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություն՝ սույն հավելվածի N 4 ձևին համապատասխան:».

7) N 1 հավելվածի N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

8) N 1 հավելվածը լրացնել նոր՝ NN 5, 6 և 7 ձևերով` համաձայն N 2 հավելվածի.

9) N 2 հավելվածի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1931-Ն որոշման

Ձև N 4

ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

___ ______ 20 թ.- ___ ______ 20 թ.

Բուժօգնության տեսակը Շահառուների խումբը

ՀՀ կառա- վարության 2015 թ.

N 568-Ն

որոշման N 1

հավելվածի 10- րդ կետի

1-ին ենթակետով սահմանված ՀՀ կառա- վարության 2015 թ.

N 568-Ն

որոշման N 1

հավելվածի 10- րդ կետի

2-րդ ենթակետով սահմանված ՀՀ կառա- վարության 2015 թ.

N 568-Ն

որոշման N 1

հավելվածի 10- րդ կետի

3-րդ ենթակետով սահմանված ՀՀ կառա- վարության 2015 թ.

N 568-Ն

որոշման N 1

հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետով

սահմանված ՀՀ կառա- վարության 2015 թ.

N 568-Ն

որոշման N 1

հավելվածի 11.1-րդ

կետով սահմանված

Անպտղության պատ- ճառագիտության հետազոտություն ու

բուժում

Շահառուներ

Հղիություն

Ծննդաբերություն/երեխա

Արհեստական

սերմնավորում

Շահառուներ

Հղիություն

Ծննդաբերություն/երեխա

Արտամարմնային

բեղմնավորում

Շահառուներ

Հղիություն

Ծննդաբերություն/երեխա

__________________

(ստորագրությունը)

Բուժհաստատության տնօրեն՝

__________________

(անունը, ազգանունը)

___ ________ 20 թ.

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1931-Ն որոշման

Ձև N 5

Դ Ի Մ ՈՒ Մ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

_______________________________________________________________________________________

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ________________________________-ԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻ

_______________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

Բնակության վայրը/ գրանցման վայրը

_______________________________________________________________________________________

(քաղաքը/մարզը, գյուղը, փողոցը, տունը/շենքը, բնակարանը)

Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը, սերիան

_______________________________

հեռախոսահամարը _______________________________________

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում ենք դիտարկել սույն դիմումը և տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ստորև ներկայացված տեսակը (տեսակները)` ընդգծել/նշել)

1) վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում (մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ, արհեստական սերմնավորում, ընդգծել/նշել):

Խնդրում եմ իմ բուժօգնության կազմակերպման ժամկետների և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ինձ ծանուցել կապի հետևյալ միջոցով ___________________________________

ԴԻՄՈՂ՝

______________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը/ստորագրությունը)

____ ______________ 20 թ.

Ձև N 6

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՊԱՑԻԵՆՏԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԻ/ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

__________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)

1. Մասնագիտական հանձնաժողովը, մասնակցությամբ հետևյալ մասնագետների (անունները, ազգանունները, հայրանունները)

1) _______________________________________________________________________________________

2) _______________________________________________________________________________________

3) _______________________________________________________________________________________

4) _______________________________________________________________________________________

5) _______________________________________________________________________________________

2. Ուսումնասիրելով և քննարկելով շահառու`

_______________________________________________________________________________________ -ի

և _______________________________________________________________________________________ դիմումը և կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև առկա հետազոտությունների արդյունքները, հանգեց հետևյալ եզրակացության`

1) պացիենտի հետագա վարումը`

□ մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ

□ արհեստական սերմնավորում

2) մերժվում է, հետևյալ հիմնավորմամբ՝

ա. առկա է հակացուցում ___________________________________________________________________

բ. կիրառվելիք մեթոդի արդյունքում սպասվող դրական ելքի խիստ ցածր

մակարդակ (նշել պատճառը/պատճառները).

_________________________________________________________________________________________

3) այլ նշումներ ___________________________________________________________________________

3. Ես` շահառուս, ծանոթացել եմ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, տեղեկացված եմ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ մեթոդների արդյունավետության և հնարավոր ելքերի մասին, որի համար ստորագրում եմ (լրացվում է դեպքի ուսումնասիրության արդյունքների ամփոփմանը շահառուի մասնակցության դեպքում).

Շահառու __________________________

2. Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, հայրանունները և ստորագրությունները`

1) _______________________________________________________________________________________

2) _______________________________________________________________________________________

3) _______________________________________________________________________________________

4) _______________________________________________________________________________________

5) _______________________________________________________________________________________

____ ______________ 20 թ.

Ձև N 7

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N . . . . . . . .

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՆՉ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

(տրվում է բժշկական կազմակերպության մասնագիտական հանձնաժողովի

եզրակացության հիման վրա (եզրակացությունը կցվում է ուղեգրին) և ուժի մեջ է

տալու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում)

_________________________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության անվանումը)

_________________________________________________________________________________________

(բժշկական կազմակերպության տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը)

Ուղեգրվում է `

քաղ.

_________________________________________________________________________________________

(շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

(բնակության/հաշվառման հասցեն)

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով (ընդգծել/նշել) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետևյալ ծավալի/տեսակի ծառայություններ ստանալու համար (անհրաժեշտ ծավալը/տեսակը (տեսակները) ընդգծել/նշել)`

1) մինչ արհեստական սերմնավորումը իրականացվող պարտադիր հետազոտություններ (նշել/ընդգծել).

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում՝ արհեստական սերմնավորման մեթոդով ամուսնու կամ դոնորական սերմով (նշել/ընդգծել).

Հանձնաժողովի նախագահ՝

_______________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

____ ______________ 20 թ.

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1931-Ն որոշման

Ձև

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ*

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

Դիմելու օրը, ամիսը, տարե- թիվը Կնոջ անունը, ազգ- անունը, հայր- անունը Ամուսնու անունը, ազգ- անունը, հայր- անունը

(ՀՀ օրենս- դրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու դեպքում) Բնակության վայրը (մարզ, գյուղ/քաղաք, շենք, բն./տուն) Գրանցման վայրը (մարզ, գյուղ/ քաղաք, շենք, բն./տուն) Շահառուի ներկա- յացրած փաստա- թղթերի համապա- տասխա- նությունը սահմանված հիմնական լրացուցիչ պահանջ- ներին (թվարկել հիմքերը) Դիմումը մերժ- վել է (նշել պատ- ճառը) Տրվել է ուղեգիր (նշել համարը) Անպտղության հետազոտման և բուժման, մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների հետազոտման, վերարտադրողականության օժանդակ

տեխնոլոգիաների կիրառման մասին Հղիա- ցել է այո/ոչ Ծննդա- բերել է (նշել կենդա- նածին է այո/ոչ)

անպտղու- թյան պատճա- ռագիտու- թյան հետա- զոտում և բուժում մինչ վերար- տադրողա- կանության օժանդակ տեխնո- լոգիաների հետա- զոտում արհես- տական սերմնա- վորում արտա- մարմնային բեղմնա- վորման փորձ հավելյալ ստացված և սա- ռեցրած սաղմի տեղա- դրում

* Նախատեսված է բժշկական կազմակերպության կողմից դեպքերի գրանցման, հաշվառման և վարման արդյունքում ստացված տվյալների արձանագրման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։