Անցնել բովանդակությանը

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 140-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթներով՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:

4. Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը նախադպրոցական կրթության մասով վերապահել նախադպրոցական ուսումնական հաստատություններին:

5. Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը արտադպրոցական կրթության մասով վերապահել արտադպրոցական, արվեստի և երաժշտական դպրոցներին:

6. Աղբահանության, կոմունալ սպասարկման և բնակվարձերի հաշվառումը և հավաքագրումը վերապահել «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝

Կողմ -10

Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ

Ժ. ԳԱԲՈՅԱՆ

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վ. ԷԼԲԱԿՅԱՆ

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ա. ՀԱՄԻԿՅԱՆ

Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. ՄԱԹՈՍՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -0

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան

համայնքի ղեկավար` Ա. Իգիթյան

2020 թ. դեկտեմբերի 22

Հավելված 1, 2

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 140-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։