Հոդված 4
Հոդված 4
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում մշտական բնակվող քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ), անկախ նրանց ազգային պատկանելությունից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, երաշխավորում է քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային իրավունքներ և ազատություններ` մարդու իրավունքների բնագավառում միջազգային հանրաճանաչ ստանդարտներին համապատասխան:
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է մյուս Կողմի տարածքում բնակվող իր քաղաքացիների իրավունքները, հովանավորություն և աջակցություն է ցույց տալիս նրանց` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: