Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում են կրթության, տեղեկատվության, արվեստի, առողջապահության, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության ու փոխանակման անհրաժեշտությունը: Այդ հարցերի վերաբերյալ Կողմերը կկնքեն առանձին համաձայնագիր:

Կողմերն ամեն կերպ կխրախուսեն մյուս Կողմի լեզվի ուսումնասիրումը, այդ թվում` իրենց դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանք պետական, տարածաշրջանային ու տեղական մակարդակով կնպաստեն ստեղծագործական կոլեկտիվների, գիտության ու մշակույթի գործիչների, մասնագետների միջև ուղիղ կապերի ընդլայնմանը: Կողմերը կուսումնասիրեն միմյանց տարածքներում երկու պետությունների մշակութային կենտրոններ բացելու հնարավորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։