Հոդված 15
Հոդված 15
Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն հանցագործության, այդ թվում` միջպետական ու միջտարածաշրջանային բնույթ ունեցող հանցագործության կազմակերպված ձևերի դեմ, ահաբեկչության, օդահենության ու ծովահենության, անլեգալ գաղթի, կաշառակերության ու ֆինանսական ապօրինի գործառնությունների, դրամանենգության, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության, զենքի, զինամթերքի, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի ապօրինի գործառնությունների, մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում` ներառյալ մշակութային, պատմական ու հնագիտական արժեքների ապօրինի դուրսբերումը: