Հոդված 2
Հոդված 2
Բարձր պայմանավորվող կողմերը փոխգործակցելու են խաղաղությունն ամրապնդելու, կայունությունն ու անվտանգությունը` ինչպես համընդհանուր, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով ամրապնդելու նպատակով: Նրանք նպաստելու են զինաթափման գործընթացը շարունակելուն, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղարար դերը ուժեղացնելուն: Նրանք ջանքեր կգործադրեն Կողմերի շահերը շոշափող բախումների և այլ իրադրությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար և այդ նպատակով կանցկացնեն խորհրդակցություններ: