Հոդված 5
Հոդված 5
Բարձր պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիների իրավունքների` որպես մարդու հանրաճանաչ իրավունքների մի մասի հարգում, խաղաղության, արդարության, կայունության ու դեմոկրատիայի էական գործոնն է:
Կողմերը երաշխավորում են ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիների` մարդու իրավունքների և հիմնական ազատությունների լրիվ ծավալ և արդյունավետ իրականացում, դրանց օգտագործումը առանց որևէ խտրականության և նրանց առջև լիակատար հավասարության պայմաններում: