Հոդված 6
Հոդված 6
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են օրենսդրական, վարչական և այլ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց տարածքում թույլ չտալու ազգային փոքրամասնության պատկանելու հատկանիշով քաղաքացիների որևէ խտրականություն, ինչպես նաև այնպիսի քարոզչություն, որն ազգամիջյան թշնամանք կառաջացներ կամ սպառնալիք կներկայացներ ազգային փոքրամասնությունների գոյության համար:
Կողմերն իրենց տարածքում ապահովում են ազգային փոքրամասնություններին էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնատիպությունը և պայմաններ են ստեղծում այն պահպանելու և զարգացնելու համար: