Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Մի Բարձր պայմանավորվող կողմի տարածքում գտնվող մյուս Բարձր պայմանավորվող կողմի պետական գույքի, իրավական անձանց ու քաղաքացիների գույքի իրավական վիճակը կարգավորվելու է գույքի գտնվելու տեղի Կողմի օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև կնքված համաձայնագրով:

Եթե Կողմերից մեկը հայտարարի մյուս Կողմի տարածքում գտնվող գույքը իրեն պատկանելու մասին, որի նկատմամբ պահանջ են ներկայացնում երրորդ անձինք կամ պետություններ, ապա մյուս Կողմը պարտավոր է այդպիսի գույքը պահելու և պահպանելու բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել և մինչև դրա պատկանելության հարցի վերջնական լուծումը այն որևէ մեկին չհանձնել առանց պաշտոնական համաձայնության, առանց այդ բանի համար առաջին Կողմի համաձայնության:

Սեփականության վերաբերյալ բոլոր հարցերը, որ շոշափում են Կողմերի շահերը, ենթակա են առանձին համաձայնագրերով կարգավորման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։