ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն
ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝
Լեռնապատ համայնքի ավագանին որոշում է.
1. Լեռնապատ համայնքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 24-ի «Լեռնապատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 50-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-5 Դեմ-0 Ձեռնպահ-0
1. ԱԲԱԶՅԱՆ ԱՆՆԱ
2. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ
3. ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՅԻԿ
4. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ
5. ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ
Հավելված
Լեռնապատ համայնքի
05 փետրվարի 2021թ-ի N 2-Ն
որոշման
«Լեռնապատ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 50-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ
ա. եկամուտների գծով ընդ. 69229.2 հազ.դրամ
որից` վարչական բյուջե- 69229.2 հազ. դրամ
բ. ծախսերի գծով ընդ. 92188.2 հազ դրամ
որից` վարչական բյուջե- 69229.2 հազ. դրամ
ֆոնդային բյուջե- 22959.0 հազ. դրամ
գ. տարեսկզբի ազատ մնացորդ 22959.0 հազ. դրամ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: