Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

N 1700-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 01/6-3/64604-2023 գրությունը, համաձայն որի՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ ունեցել է 35.100 ՀՀ դրամի դրոշմանիշային վճարի ժամկետանց պարտավորություն, որը վճարել է 2023 թվականի հոկտեմբերի 26-ին, և ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ պետական տուրքի, հարկերի և վճարների գծով պարտավորություններ չունի, 2023 թվականի նոյեմբերի 8-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Արձանագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

2. Տեղեկացնել, որ լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքն, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

10/11/2023

Կ. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։