ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՁՈՐԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով Ձորագյուղ գյուղական համայնքի ավագանին
որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղ գյուղական համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ կողմ՝ դեմ` ձեռնպահ`
Հարությունյան Ռուզաննա
Հովսեփյան Վալոդյա
Հովսեփյան Վահրամ
Հովհաննիսյան Արտակ
ՀաՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Ա. Ռամազյան
Հավելված`
Հայաստանի Հանրապետության Լոռու
մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու 2020
թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 22-Ն
որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2021 թվական: