ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարգի Այգեկ համայնքի 2020 թվականի բյուջեի հաստատման մասին» N 41-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ -5 Դեմ -0 Ձեռնպահ -0
ԶԵՅՆԱԼՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ
ՄՈՎՍԵՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ
Համայնքի ղեկավար` ՄԱՅԻՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու
2020 թվականի օգոստոսի 13-ի N 23-Ա որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2021 թվական: