Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից, բացառությամբ ոչ ռեզիդենտ նույնականացված խաղացողների, խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով.».

2) 2.1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով։ Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։ Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող խաղացողների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների և քարտերի վրա.»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։