Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2020 թվականի N 65-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2020 թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝

ա) 10 բաժնի 7 խմբի 1 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածին ավելացնել 4500,0 հազար դրամ՝ 2020թ-ի սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացող մարտերում զոհված Արմավիր քաղաքի բնակիչների ընտանիքներին օգնություն՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար։

բ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածից պակասեցնել 4500,0 հազար դրամ.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ-9

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ Դեմ-0 Ձեռնպահ-0

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

2020 թ. հոկտեմբերի 22

ք. Արմավիր Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։