ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 103-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 12-րդ, 14-րդ և 25-րդ հոդվածների պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Եղեգնաձոր համայնքի 2021 թվականին գործող տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ
ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ
ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ Կողմ - 7 Դեմ - 0 Ձեռնպահ - 0
Համայնքի ղեկավար՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված 1-2
Եղեգնաձոր համայնքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 25-ի
թիվ 103-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: