Հոդված 1
Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետով սահմանված կարգավորումները չեն տարածվում առողջապահական՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների վրա: Առողջապահական համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարին համայնքի ղեկավարը նշանակում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան.»։