ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» ապրիլի 2020 թվականի ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ N 5-Ն
ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՀՈԴՎԱԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սևքար համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասում ավելացնել «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» պետական բյուջեից տրամադրված 1355600 /մեկ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, որից 570300 /հինգ հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը հատկացնել 01-01-01-51 հատվածի 4111 հոդվածին, իսկ 785300 /յոթ հարյուր ութսունհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամը հատկացնել 09-01-01-51 հատվածի 4511 հոդվածին։
2. Համայնքի վարչական բյուջեի 11-01-02-51 հատվածի 4891 հոդվածից 600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ կրճատել և ավելացնել 06-03-01-51 հատվածի 4251 հոդվածին համայնքում համապատասխան աշխատանքներ կատարելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։
Կողմ (4)
դեմ (0) ձեռնպահ (0)
Դավթյան Վիգեն
Երիցյան Վարդան
Հովսեփյան Պարույր
Ղալումյան Աշոտ
ՀամայնքԱՊԵՏ Թ. Թելոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2021 թվական: