Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 5

ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 14-րդ հոդվածի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 7-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է

1/ Ագարակ համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար համայնքում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար ամսական աղբահանության դրույքաչափը սահմանել 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:

2/ Առևտրի /այդ թվում շուկաների/ հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայությունների համար կնքել պայմանագրի 1 քառ մետրի համար 50 /հիսուն/ ՀՀ դրամ:

3/ Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների համար կնքել պայմանագիր 1 քառ մետրի համար 5 /հինգ/ ՀՀ դրամ

4/ Կրթական, մշակութային, առողջապահության շինությունների համար կնքել պայմանագիր 1 քառ մետրի համար 3 /երեք/ ՀՀ դրամ:

5/ Ագարակ համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական խմելաջրի տեղական վճար սահմանել 200 /երկու հարյուր/ ՀՀ դրամ:

6/ Ագարակ համայնքում համայնքային սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու դեպքում սահմանել հետևյալ վճարները

1. Մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունին-100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ

2. Մեկ գլուխ խոզին-100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ

3. Մեկ թև թռչունին-50 /հիսուն/ ՀՀ դրամ

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԶՈՀՐԱԲ

ՂԱԶԱԽԵՑՅԱՆ ԺՈՐԱ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՎԱԶԳԵՆ

Համայնքի ղեկավար` ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։