ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 829-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,861,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00218098) «Շտիգեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված՝ թիվ 26102023/5 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի և երկու լրակազմ արևային 300 լիտր ջրատաքացուցիչ սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,861,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
21.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 829-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու միջոցով Վանաձորի «Տարոն-4» թաղամասում կառուցվող երկու բնակելի տների շահառու ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով
արտոնություններից:
3. Բարեգործը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ - 2,600,000 դրամ, ԱՄՆ - ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմա-
կերպություն (ԱՄՆ, Փասադենա) - 261,700 դրամ
4. Ծրագիրը կատարողը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58/Ա, բնակարան 2, ՀՎՀՀ` 00218098)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Լոռու մարզ, Վանաձոր համայնք, «Տարոն-4» թաղամաս, Սեբաստացի 13 հողամաս, սոցիալական բնագավառ
6. Ծրագրի բյուջեն 2,861,700 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Աննա Դարբինյանի (Լոռու մարզ, Վանաձոր, Վարդանանց 1-6-12 տնակ) և Կարեն Շահնազարյանի (Լոռու մարզ, Վանաձոր, Սանկտ-Պետերբուրգի 5/3-9-9 տնակ) ընտանիքները:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 28-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) 4.6 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի տեղադրում՝ 2,150,000 դրամ.
2) Երկու լրակազմ արևային 300 լիտր ջրատաքացուցիչի տեղադրում՝ 711,700 դրամ:
Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը 4.6 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային երկու կայանի և երկու լրակազմ արևային 300 լիտր ջրատաքացուցիչի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,861,700 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ
Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
21.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ