Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «մնացորդի պակասորդը,» բառերից հետո լրացնել «ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը,» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների և հաշվարկային փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններում) կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերում արտացոլված տվյալների կամ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների և հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.».
3) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերումը և (կամ) իրացումը չփաստաթղթավորելու ռիսկերին վերաբերող՝ հարկային մարմնի վերլուծության արդյունքները:».
4) 2-րդ մասի 2-րդ կետում՝
ա. «հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,
բ. «100» թիվը փոխարինել «24» թվով,
գ. «փաստացի պակասորդը» բառերից հետո լրացնել «և (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը» բառերով.
5) 3-րդ մասի՝
ա. «հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,
բ. «100» թիվը փոխարինել «24» թվով.
6) 10-րդ մասի 4-րդ կետի՝
ա. «ա» ենթակետի «արձանագրությունները.» բառը փոխարինել «արձանագրությունները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները, իսկ հաշվապահական հաշվառման տվյալների բացակայության դեպքում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված տվյալները կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա հաշվարկված՝ հարկ վճարողների ապրանքային մնացորդների վերաբերյալ տվյալները,» բառերով,
բ. «բ» ենթակետի «միակողմանի գնման ակտերը» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ մասերով.
«11. Ապրանքների մատակարարման և (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) հայտնաբերելու նպատակով սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով չափագրումը (ներառյալ՝ գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրումը, ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշումը, պակասորդի մեծության որոշումը) կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի ընտրած ապրանքների գծով: Պակասորդ հայտնաբերելու նպատակով ընտրված ապրանքների գծով չափագրում իրականացնելիս ապրանքների ընտրությունը կատարվում է ԱՏԳ ԱԱ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով: Հարկային մարմնի պաշտոնատար անձը սույն մասով սահմանված կարգով չափագրումը պարտավոր է իրականացնել ընտրված ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշում ներառվող բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների գծով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ ընդունելով ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշին համապատասխանող ապրանքների տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների և ավելցուկների տարբերությունները: Սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված՝ ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք ցանկում չնշված ապրանքների մասով չափագրում իրականացնելու իրավունք չունեն:
13. Չափագրման ընթացքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունն իրականացվում է սույն հոդվածին համապատասխան: Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ սույն հոդվածին համապատասխան իրականացվող ուսումնասիրության կարգը կիրառվում է նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում:»: