Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

4. Հարկային տարվա որևէ ամսում իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 100 միլիոն դրամի շեմը չգերազանցած՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը պարզելու նպատակով սույն օրենքին համապատասխան չափագրումն իրականացվում է 2025 թվականի հունվարի 1-ից:

5. Այն հարկ վճարողները, որոնք, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, չեն հաշվառել ապրանքների մնացորդները, պարտավոր են 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները, եթե 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ հարկային տարում Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը:

6. Այն հարկ վճարողները, որոնք, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի և (կամ) սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի, չեն հաշվառել ապրանքների մնացորդները, սակայն հետագայում որևէ ամսաթվի դրությամբ հարկային տարվա որևէ ժամանակահատվածում հարկ վճարողի (այդ թվում՝ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված))՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված և (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) արժեքը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը, պարտավոր են գերազանցելու հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ըստ մատակարարման և պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցը շրջանառության հարկ վճարողների նկատմամբ կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ձեռք բերված ապրանքների նկատմամբ:

8. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

9. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

10. Այն քաղաքացիները, որոնք սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ներկայացրել պետական գրանցման, պարտավոր են մինչև սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման կամ հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարություն:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. նոյեմբերի 20

Երևան

ՀՕ-340-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։