ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՐԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» դեկտեմբերի 2020 թվականի N 14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 8-րդ և 10-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով,
ՔԱՐԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սահմանել Քարաբերդ համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Ավագանու անդամներ՝ Կողմ (4) Դեմ (0) Ձեռնպահ (0)
1. Հասմիկ Շավելյան
2. Ժենյա Կոստանդյան
3. Արման Շավելյան
4. Գագիկ Շավելյան
Համայնքի ղեկավար`
23.12.2020 թ. Յու. Շավելյան
Հավելվածներ 1-2
Հայաստանի Հանրապետության
Լոռու մարզի Քարաբերդ
համայնքի ավագանու 2020 թ.
դեկտեմբերի 20-ի
թիվ 14-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: