ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» փետրվարի 2021 թվականի թիվ 4-Ն
ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 82-րդ հոդվածի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահագնի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վահագնի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել 2020 թվականի համար Վահագնի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը համաձայն հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ կողմ դեմ ձեռնպահ
Մայիլյան Պետրոս
Մքոյան Էդիկ
Քոչինյան Գարեգին
ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գ. Վահագնի Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Հավելված 1, 2
Վահագնի համայնքի ավագանու
2021 թ.-ի փետրվարի 23-ի
թիվ 4-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2021 թվական: