Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ. ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 ՄԱՐՏԻ 2021 թվականի N 14-Ն

ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ. ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Մարգահովիտ համայնքի ավագանու 2017 թ. ապրիլի 06-ի «Մարգահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 16-Ն որոշման 6-րդ գլխում 27 բաժնից հետո լրացնել 29-րդ բաժին նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Կողմ-5

Դեմ-0 Ձեռնպահ-0

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ

Հավելված

Մարգահովիտ համայնքի ավագանու

2021 թ. մարտի 03-ի թիվ 14-Ն որոշման

28. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

123. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել`

1) Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ։

2) Բյուջեի փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարոդ խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը։

3) Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։

Հավելված

Մարգահովիտ համայնքի ավագանու

2017 թվականի ապրիլի 06-ի

N 16-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։