ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2021 թ.
ք. Երևան N 349-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 238-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանելու մասին» N 238-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 10-ից։
(2-րդ կետը խմբ. 09.06.23 N 1000-Ն)
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի
մայիսի 31-ի N 349-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005 թ.
դեկտեմբերի 5-ի N 238-Ն հրամանի
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ.1 ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ
Հ/Հ Մշակաբույսի անվանում Չափի միավոր Սերմերի առավելագույն քանակը DUS փորձարկման նպատակով.3 Սերմերի առավելագույն քանակը TO փորձարկման նպատակով.4 Սերմերի առավելագույն ընդհանուր քանակը DUS և TO պետական փորձարկումների նպատակով
1 2 3 4 5
I. ԱՐՄԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԵՎ ՊԱԼԱՐԱՊՏՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
I.I. Արմատապտղային բանջարաբույսեր
1. Բողկ ամսական գրամ 15 200 215
2. Բողկ տարեկան գրամ 30 470 500
3. Գազար գրամ 20 320 340
4. Ճակնդեղ գրամ 100 4050 4150
5. Ստեպղին արմատապտղային գրամ 20 600 620
I.II. Պալարապտղային մշակաբույսեր
6. Կարտոֆիլ կիլոգրամ 150 9000 9150
II. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
II.I. Կաղամբային մշակաբույսեր
7. Բրոկկոլի գրամ 5 180 185
8. Գլուխ կաղամբ գրամ 15 200 215
9. Ծաղկակաղամբ գրամ 5 180 185
10. Կոլրաբի գրամ 5 180 185
II.II. Համեմունքային կանաչեղեն
11. Ծիտրոն գրամ 30 1050 1080
12. Կոտեմ գրամ 90 3000 3090
13. Համեմ գրամ 75 2400 2475
14. Մաղադանոս տերևային գրամ 30 1050 1080
15. Նեխուր տերևային գրամ 30 1050 1080
16. Ռեհան գրամ 60 2050 2110
17. Սամիթ գրամ 40 2050 2090
II.III. Պտղաբանջարային մշակաբույսեր
18. Բամիա գրամ 1500 5000 6500
19. Դդմակ գրամ 200 4050 4250
20. Դդմիկ գրամ 200 4050 4250
21. Լոլիկ գրամ 10 220 230
22. Հակոբուկ գրամ 25 1020 1045
23. Սմբուկ գրամ 10 110 120
24. Վարունգ գրամ 30 1020 1050
25. Տաքդեղ գրամ 10 40 50
II.IV. Սոխուկավոր մշակաբույսեր
26. Բատուն սոխ գրամ 40 600 640
27. Գլուխ սոխ գրամ 50 3000 3050
28. Շալոտ սոխ գրամ 40 600 640
29. Շնիտտ սոխ գրամ 40 600 640
30. Պրասասոխ գրամ 40 600 640
31. Սխտոր կիլոգրամ 15 250 265
II.V. Տերևային մշակաբույսեր
32. Հազար գրամ 15 800 815
33. Սպանախ գրամ 110 6000 6110
II.VI. Ցողունաբանջարային մշակաբույսեր
34. Թարխուն գրամ 2 - 2
35. Ծնեբեկ գրամ 40 600 640
II.VII. Բոստանային մշակաբույսեր
36. Դդում գրամ 200 4100 4300
37. Ձմերուկ գրամ 200 4100 4300
38. Սեխ գրամ 200 4100 4300
III. ԴԵԿՈՐԱՏԻՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ.5
39. Հակինթ արևելյան հատ 3600 - 3600
40. Նարգես հատ 4320 - 4320
41. Վարդ հատ 50 - 50
42. Վարդակակաչ հատ 5040 - 5040
IV. ԸՆԴԱՎՈՐ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՁԱՎԱՐԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
IV.I. Ընդավոր մշակաբույսեր
43. Լոբի սովորական կիլոգրամ 10 300 310
44. Ոլոռ կիլոգրամ 20 540 560
45. Ոսպ կիլոգրամ 15 360 375
46. Սիսեռ կիլոգրամ 20 600 620
47. Սոյա կիլոգրամ 10 300 310
IV.II. Հացահատիկային մշակաբույսեր
48. Աշորա կիլոգրամ 20 1200 1220
49. Գարի կիլոգրամ 20 1200 1220
50. Եգիպտացորեն կիլոգրամ 3 105 108
51. Հաճար կիլոգրամ 20 1200 1220
52. Վարսակ կիլոգրամ 10 1320 1330
53. Տրիտիկալե կիլոգրամ 25 1500 1525
54. Ցորեն կիլոգրամ 25 1500 1525
IV.III. Ձավարահատիկային մշակաբույսեր
55. Կորեկ կիլոգրամ 2 120 122
56. Հնդկացորեն կիլոգրամ 7 400 407
57. Սորգո հատիկային կիլոգրամ 1 40 41
58. Քինուա կիլոգրամ 1 20 21
V. ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
V.I. Կերային արմատապտղային մշակաբույսեր
59. Գազար կերային գրամ 40 1000 1040
60. Գոնգեղ կերային գրամ 100 800 900
61. Ճակնդեղ կերային գրամ 140 4500 4640
62. Շաղգամ կերային գրամ 50 800 850
V.II. Բազմամյա կերային բակլազգի մշակաբույսեր
63. Առվույտ կիլոգրամ 5 65 70
64. Երեքնուկ մարգագետնային կիլոգրամ 5 80 85
65. Կորնգան կիլոգրամ 15 245 260
V.III. Միամյա կերային բակլազգի մշակաբույսեր
66. Երեքնուկ միամյա (Շաբդար) կիլոգրամ 3 80 83
67. Լյուպին միամյա կիլոգրամ 7 400 407
68. Լոբի կերային կիլոգրամ 10 320 330
69. Ոլոռ կերային կիլոգրամ 20 560 580
70. Սոյա կերային կիլոգրամ 10 320 330
71. Վիկ կիլոգրամ 25 380 405
V.IV. Կերային բոստանային մշակաբույսեր
72. Դդում կերային գրամ 200 4100 4300
73. Ձմերուկ կերային գրամ 200 4100 4300
V.V. Բազմամյա կերային հացահատիկային խոտաբույսեր
74. Բարձր ռայգրաս կիլոգրամ 5 65 70
75. Ժիտնյակ կիլոգրամ 2 50 52
76. Շյուղախոտ մարգագետնային կիլոգրամ 2 50 52
77. Ոզնախոտ հավաքովի կիլոգրամ 4 50 54
78. Սիզախոտ մարգագետնային կիլոգրամ 4 40 44
V.VI. Միամյա կերային հացահատիկային խոտաբույսեր
79. Գարի կերային կիլոգրամ 20 1200 1220
80. Եգիպտացորեն կերային կիլոգրամ 3 105 108
81. Սորգո շաքարային կիլոգրամ 3 75 78
82. Վարսակ կերային կիլոգրամ 10 1320 1330
83. Տրիտիկալե կերային կիլոգրամ 25 1500 1525
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
VI.I. Արմատապտղային տեխնիկական մշակաբույսեր
84. Ճակնդեղ շաքարային կիլոգրամ 1 40 41
VI.II. Ծխախոտային մշակաբույսեր
85. Ծխախոտ գրամ 5 105 110
VI.III. Հացահատիկային տեխնիկական մշակաբույսեր
86. Եգիպտացորեն շաքարային կիլոգրամ 3 105 108
87. Սորգո ավելային կիլոգրամ 1 30 31
VI.IV. Յուղատու մշակաբույսեր
VI.IV.I. Եթերայուղատու մշակաբույսեր
88. Խորդենի.5 հատ 500 - 500
VI.IV.II. Սովորական յուղատու մշակաբույսեր
89. Արևածաղիկ կիլոգրամ 1 23 24
90. Գետնանուշ կիլոգրամ 3 50 53
91. Կտավատ յուղատու կիլոգրամ 2 40 42
92. Հլածուկ կիլոգրամ 1 18 19
93. Քունջութ կիլոգրամ 1 12 13
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
.1 Գիտահետազոտական աշխատանքներ՝ գործողությունների և միջոցառումների համալիր, որը ներառում է՝
1. բույսի սորտի պետական փորձարկումների կազմակերպումը և գրանցումը՝ նոր տվյալների հավաքագրման, պետական լիազորված մարմնին արձանագրված արդյունքների ներկայացման և սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում բույսի սորտի գրանցման նպատակով,
2․ բույսի սորտի գիտական գնահատումը՝ մոլախոտերի, հիվանդությունների ու վնասատուների հանդեպ բույսի սորտի դիմացկունության գնահատման, մշտադիտարկման և արդյունքների հաստատման, և(կամ) հանրապետության բնակլիմայական պայմաններին բույսի սորտի հարմարվողականության ուսումնասիրությունների անցկացման համար՝ բույսերի նոր սորտերի բուծման նպատակով, ինչը կարող է իրականացվել պետական լիազորված մարմնի, գիտաարտադրական (գիտահետազոտական) հաստատությունների կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, որոնք գրանցված են Հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում։
.2 Պետական փորձարկումների համար մշակաբույսերի սերմերի (սոխուկների, կտրոնների) առավելագույն քանակները հաշվարկված են ամբողջ թվի ճշտությամբ՝ մինչև երեք գյուղատնտեսական գոտիներում պետական փորձարկումներ իրականացնելու համար։ Դրանց առավելագույն քանակները հաշվարկվում են ելնելով մշակաբույսի տվյալ սորտի ցանքի նորմայից և մինչև երեք գյուղատնտեսական գոտիների թվից։
.3 Տարբերիչ առանձնահատկության, միատարրության, կայունության (DUS) որոշման նպատակով պետական փորձարկման համար նախատեսված սերմերի առավելագույն քանակներ։
.4 Տնտեսական օգտակարության (TO) որոշման նպատակով պետական փորձարկման համար նախատեսված սերմերի առավելագույն քանակներ։
.5 Հակինթ արևելյան, նարգես և վարդակակաչ մշակաբույսերի առավելագույն քանակները հաշվարկվում են ըստ սոխուկների՝ հատերով, իսկ խորդենի և վարդ մշակաբույսերի առավելագույն քանակները հաշվարկվում են ըստ կտրոնների՝ հատերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: