ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թվականի N 2035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 17-րդ կետի 17.5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» N 2129-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժնի «1. Պատվաստումների ազգային օրացույց»-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 1 հավելվածը 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 64.1-ին կետով.
«64.1 Ջրծաղիկի դեմ պատվաստումներն իրականացվում են՝
1) ջրծաղիկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ, առաջին դեղաչափը կատարվում է 12 ամսական երեխաներին, երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաներին.
2) նախազորակոչային և զորակոչային տարիքի չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ՝ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.
3) չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ՝ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.
4) համաճարակաբանական ցուցումով կարող են իրականացվել լրացուցիչ պատվաստումներ՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».
3) որոշման N 1 հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նախազորակոչային և զորակոչային տարիքում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումը կատարվում է միանվագ՝ 1 դեղաչափ: Տվյալ տարիքին համապատասխան դեղաչափը կարող է փոխվել պատվաստանյութին ուղեկցող հրահանգին համապատասխան.».
4) որոշման N 1 հավելվածը 70-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 70.1-ին կետով.
«70.1. Կորոնավիրուսայինհիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ռիսկի խմբերի շրջանում: Ռիսկի խմբերը սահմանվում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
23.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
նոյեմբերի 23-ի N 2035-Ն որոշման
« 1. ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
Պատվաստանյութի
անվանումը Պատվաստման հերթական
դեղաչափը Պատվաստման ժամկետը Հիվանդությունը/հակածինը
ՎՀԲ 1 ծնվելուց հետո՝ 0-24
ժամվա ընթացքում Վիրուսային հեպատիտ Բ
ԲՑԺ 1 ծնվելուց հետո՝ 0-48
ժամվա ընթացքում Տուբերկուլյոզ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ
(DTaP/HepB/Hib/IPV, վեցավալենտ) 1 6 շաբաթական Վեցավալենտ՝ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, վիրուսային հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակ, ինակտիվացված պոլիոմիելիտ (թույլատրվում է
նաև տվյալ տարիքի
համար այլ հակածինների հետ համակցված)
ՌՈՏԱ Ռոտավիրուսային վարակ
ՊՆԵՎՄՈ
(առնվազն 13- վալենտ, կոնյուգացված) Պնևմակոկային վարակ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ
(DTaP/HepB/Hib/IPV, վեցավալենտ) 2 12 շաբաթական Վեցավալենտ՝ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, վիրուսային հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակ, ինակտիվացված պոլիոմիելիտ (թույլատրվում է
նաև տվյալ տարիքի
համար այլ հակածինների հետ համակցված)
ՌՈՏԱ Ռոտավիրուսային վարակ
ՊՆԵՎՄՈ
(առնվազն 13- վալենտ, կոնյուգացված) Պնևմակոկային վարակ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ
(DTaP/HepB/Hib/IPV, վեցավալենտ) 3 18 շաբաթական Վեցավալենտ՝ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, վիրուսային հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակ, ինակտիվացված պոլիոմիելիտ (թույլատրվում է
նաև տվյալ տարիքի
համար այլ հակածինների հետ համակցված)
ՊՆԵՎՄՈ
(առնվազն 13- վալենտ, կոնյուգացված) Պնևմակոկային վարակ
ԿԿԽ 1 12 ամսական Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված
ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՄ (2024
թվականից) 1 12 ամսական Ջրծաղիկ
ԱԿԴՓ/ԻՊՊ
(DTaP/IPV քառավալենտ կամ այլ համակցված) 1 18 ամսական Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, ինակտիվացված պոլիոմիելիտ (թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված՝ վիրուսային հեպատիտ Բ, հեմոֆիլուս
ինֆլուենզա Բ տիպի վարակ՝ ՀԻԲ/ՎՀԲ)
ԱԿԴՓ/ԻՊՊ
(DTaP/IPV, քառավալենտ կամ այլ համակցված) 2 6 տարեկան Կապույտ հազ (ոչ բջջային), դիֆթերիա, փայտացում, ինակտիվացված պոլիոմիելիտ (թույլատրվում է նաև
տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ
համակցված)
ԿԿԽ 2 4-6 տարեկան Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված
ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՄ
(2027 թվականից) 2 4-6 տարեկան Ջրծաղիկ
ՄՊՊ 1 13 տարեկան Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ
2 Առաջին դեղաչափից 6
ամիս հետո
ԱՓԴԿ (Tdap) 2 15-16 տարեկան Փայտացում, դիֆթերիա,
կապույտ հազ (ոչ բջջային)
(թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված)
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ 1 15-16 տարեկան Մենինգակոկային քառավալենտ կոնյուգացված
ՊՆԵՎՄՈ
(13- վալենտ, կոնյուգացված) 1 Պնևմակոկային վարակ
ԿԿԽ 2 դեղաչափի
բացակայության դեպքում Կարմրուկ, կարմրախտ,
խոզուկ` համակցված
ՋՐԾԱՂԻԿԻ ԴԵՄ (2024
թվականից) 1 15-16 տարեկան Ջրծաղիկ
2 Առաջին դեղաչափից 4 շաբաթ հետո
ՎՀԱ 1 15-16 տարեկան Վիրուսային հեպատիտ Ա
ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ԴԵՄ 1 17 տարեկան Տուլարեմիա
ԱԴՓ-Մ 1 26-30 տարեկան Դիֆթերիա, փայտացում` համակցված
2 36-40 տարեկան
3 46-50 տարեկան
4 56-60 տարեկան
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ Ըստ հրահանգի Ռիսկի խմբեր Սեզոնային գրիպ
ՎՀԲ Վիրուսային հեպատիտ Բ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ Կորոնավիրուսային հիվանդություն
ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ Համաճարակաբանական
ցուցումով Կատաղություն
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
23.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: