Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

6 նոյեմբերի 1998թ. N 958

ք. Երևան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 17-րդ և 18-րդ կետերի պահանջներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած հավակնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (կցվում է):

2. Սահմանել, որ ներկայացվող փաստաթղթերը ընդունվում են անձնագրի առկայության դեպքում:

Նախարար Դ. Հարությունյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

6 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1998 Թ.

N 958 ՀՐԱՄԱՆՈՎ

Ց Ա Ն Կ

Դատավորների 1999 թ. պաշտոնեական պիտանիության ԵՎ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակներում ընդգրկվել ցանկացող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի

1. Դիմում` ուղղված ՀՀ արդարադատության նախարարին

2. Դիպլոմի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը

3. Ինքնակենսագրություն

4. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ

5. Քաղվածք աշխատանքային գրքույկից` վավերացված սահմանված կարգով

6. Անձնագրի 3-4 էջերի լուսապատճենը

7. 3 գունավոր լուսանկար (3 x 4)

Ծանոթություն. 1. մեկ լուսանկարը պետք է փակցված լինի կադրերի հաշվառման անձնական թերթիկի վրա, իսկ

մնացած լուսանկարների հակառակ կողմում նշվի դիմողի անունը և ազգանունը:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

9 նոյեմբերի 1998 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01980208

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։