ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 845-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 21,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենցաղային տեխնիկայի մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01829451) 2023 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` թիվ ԱՎ-ԿՏ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում՝ 21,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
27.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 845-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերջիններիս ապահովել կենցաղային տեխնիկայով։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական։
6. Ծրագրի բյուջեն 21,600,000 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար ձեռք է բերվելու 1000 հատ յուղային տաքացուցիչներ՝ 21,600,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող
գինը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կենցաղային տեխնիկայի տրամադրում ՝ 21,600,000 դրամ։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ, քաղաքապետարաններ և համայնքապետարաններ
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
27.11.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ