Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 07.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: 'Sylfaen',serif">

FONT-FAMILY: "Sylfaen",serif'>Վարչական գործ թիվ ՎԴ/0511/05/22

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'>2023 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

FONT-FAMILY: "Sylfaen",serif'>ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 07.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

FONT-FAMILY: "Sylfaen",serif'>

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> «02» մարտի 2023 թ. ք. Երևան

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'>

FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'> FONT-FAMILY: "Sylfaen",serif'>Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող և զեկուցող Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ

ա. Թովմասյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

քննարկելով ըստ հայցի Սիրուն Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա թիվ 333/1 հասցեին հարակից տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և մինչև 31.12.2020 թվականը գործող վաճառքի գներով օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված վարչական ակտը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշմամբ Սիրուն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ վերացվել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 03.02.2022 թվականի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու՝ համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման 13-րդ, 16-19-րդ էջերի որոշ հատվածներում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերի փոխարեն տպագրվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս», Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով հնարավոր և անհրաժեշտ է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղելը, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/0511/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07․02․2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել և որոշման 13-րդ, 16-19-րդ էջերում տպագրված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս» բառերը փոխարինել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ» բառերով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող և զեկուցող Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ

ա. Թովմասյան

Ք․ ՄԿՈՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։