Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 213.2-րդ հոդվածի 5-րդ մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 213.2-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) «նախազգուշացում:» բառը փոխարինել «տուգանք՝» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ 100 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։».

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքները նյութական պահուստում չվերականգնելը՝

առաջացնում է տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, ռազմավարական պաշարների պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։».

4) 9-րդ մասը «պահուստում» բառից հետո լրացնել «կամ ռազմավարական պաշարների պահուստում» բառերով.

5) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում, զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին համապատասխանող ապրանքներ չամբարելը, ինչպես նաև պահպանման սահմանված ժամկետը լրացած ապրանքները չփոխարինելը՝

առաջացնում են տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ այն ապրանքների ձեռքբերման արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ ապրանքները չփոխարինելը՝ 100 տոկոսի չափով.

2) դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ չփոխարինելը՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական արտադրատեսակի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերում նշված ապրանքների արժեքի 300 տոկոսի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։