Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անշարժ գույքի հարկ,
2) փոխադրամիջոցների գույքահարկ.
Համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԵԿi =ԱԳՀi + ՓԳՀi +ՄՀi + ՊՏi + Ա.Դ, որտեղ`
ԱԳՀi -ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,
ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,
ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,
Ա.Դ -ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:»: