Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 21-րդ մասին համապատասխան օտարվող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և այդ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա՝ մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի միջև առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման): Սույն մասով սահմանված՝ չհաշվանցվող (չպակասեցվող) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

Այն դեպքում, երբ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որի գործողության ժամկետի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքն անցել է լիզինգառուին, ապա տվյալ տրանսպորտային միջոցն օտարելիս, սույն մասի առաջին պարբերության համաձայն, լիզինգառուի մոտ ԱԱՀ-ի բացասական տարբերության հաշվարկման համար լիզինգի առարկա հանդիսացող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է լիզինգի (տարատեսակների) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում լիզինգատուի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հանրագումարով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։