Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կամ 10-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ թեթև մարդատար ավտոմեքենաների օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են ավելացման տվյալ ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կամ 10-րդ կետի համաձայն, ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օտարման գործարքների նկատմամբ Օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասի դրույթները չեն կիրառվում:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. նոյեմբերի 29
Երևան
ՀՕ-358-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: