Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Հոդված 2

գործել է մինչև 1997-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Ավելացված արժեքի հարկ վճարողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (արտադրական և այլ առևտրային) գործունեություն իրականացնող հետևյալ սուբյեկտները`

1) ձեռնարկությունները, հիմնարկները, հաստատությունները և կազմակերպությունները, նրանց առանձնացված բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները` անկախ սեփականության ձևից` (այսուհետև` ձեռնարկություններ).

2) անհատ ձեռներեցները` իրենց տարեկան եկամուտների (հասույթի) այն մասով, որը գերազանցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափը:

(2-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։