Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 914 ՀՐԱՄԱՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

Հ Ր Ա Մ Ա Ն N 1699

04.11.1999 թ. ք. Երևան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 914 ՀՐԱՄԱՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստուգումների, խուզարկությունների և առգրավումների անցկացման, ինչպես նաև համակարգի աշխատողներին դատարան կամ իրավապահ մարմիններ կանչելու հարցերի կանոնակարգման մասին» թիվ 914 հրամանով սահմանված ՀՀ արդարադատության նախարարության շինություններում խուզարկություններ իրականացնելու և նախարարության համակարգի փաստաթղթերի առգրավումն իրականացնելու ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ նշանակել`

ա) ՀՀ պետական նոտարական գրասենյակներում` համապատասխան պետական նոտարական գրասենյակի պետին կամ ավագ պետական նոտարին.

բ) ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում` համապատասխան տարածքային բաժնի պետին կամ պետի տեղակալին.

գ) ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում` համապատասխան հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետին:

Դ. Հարությունյան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

04 նոյեմբերի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 10299160

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։