ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբեր 2023 թ. N 62-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԾԽԱԾՆԻ ՄՈՆՕՔՍԻԴԻ ԵՎ ԱՅԼ ԳԱԶԵՐԻ, ԾԽԵՐԻ ԵՎ ԳՈԼՈՐՇԻՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ածխածնի մոնօքսիդի և այլ գազերի, ծխերի և գոլորշիների թունավոր ազդեցություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«21» նոյեմբեր 2023 թվականի
N 62-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱԾԽԱԾՆԻ ՄՈՆՕՔՍԻԴԻ ԵՎ ԱՅԼ ԳԱԶԵՐԻ, ԾԽԵՐԻ ԵՎ ԳՈԼՈՐՇԻՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/հ Կոդը Անվանում
1) Т58 Ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազ) թունավոր ազդեցություն
2) Т59 Այլ գազերի, ծխերի և գոլորշիների թունավոր ազդեցություններ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. թունավորման թեթև աստիճան.
Այն ընթանում է առանց գիտակցության խանգարման, ուղեղային դրսևորումների, արյան ճնշման և անոթազարկի հաճախացման, սրտխառնոցի, փսխման, գլխապտույտի և գլխացավերի:
բ. թունավորման միջին աստիճանը.
Գիտակցության կարճաժամկետ կորուստ հետագա ինքնավերականգնմամբ, ուղեղային ախտանշաններ, ցողունային, պիրամիդալ և էքստրապիրամիդալ խանգարումներ:
գ. թունավորման ծանր աստիճան.
Գիտակցության մշտական խանգարում-կոմա, շնչառական խանգարումներ, սրտի ռիթմի խանգարումներ, ներքին օրգանների դիսֆունկցիա, գլխուղեղի այտուցի և պոլիօրգանային անբավարարության հետագա զարգացմամբ:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը շտապ, անհետաձգելի, պլանային Շտապ, անհետաձգելի
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Թունաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապևտներ
8) Գանգատներ Սրտխառնոց,փսխում, գլխապտույտ,գլխացավեր, գիտակցության խանգարումներ, կոմատոզ վիճակներ
9) Անամնեզ Ջեռուցման աղբյուրով վատ օդափոխվող սենյակում գտնվելը (վառարան, գազի ջրատաքացուցիչ, աշխատող շարժիչով մեքենա և այլն): Ինքնազգացողության հանկարծակի վատթարացում, գիտակցության կորուստ (ժամանակավոր կամ մշտական)
10) Զննման արդյունք/Ցուցում Գիտակցության խանգարումներ (գիտակցության մթագնումից մինչև կոմա)
11) Հոսպիտալացման Ցուցում ա. անամնեզում ջեռուցման աղբյուրով փակ սենյակում - գտնվելը:
բ. գիտակցության կորուստ (կարճաժամկետ, երկարաժամկետ): Գիտակցության վերականգնում սենյակից մաքուր օդ դուրս բերելու դեպքում:
գ. բարդություններ՝ կոմա, գլխուղեղի այտուց, ասպիրացիոն համախտանիշ՝ փսխման զանգվածներով ասպիրացիա, լեզվի ետ քաշում կոմայի մեջ, արդյունքում՝ գլխուղեղի հիպօքսիայի խորացում։ Ինտերստիցիալ և (կամ) ալվեոլյար թոքային այտուց:
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1 Թունաբան 1 1
2 Անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի մասնագետ 1 1
3) Նյարդաբան - 0,05
4 Նյարդավիրաբույժ - 0,05
5) Հիպերբարիկ օքսիգենացիայի բաժանմունքի բժիշկ 0,8 0,15
6) Թոքաբան կամ թերապևտ - 0,04
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) 01010 Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ կախված վիճակի ծանրությունից
2) 01300 Կարբօքսիհեմոգլոբինի (COHb) պարունակություն արյան մեջ 1 - Ցուցանիշների բարձրացում
3) 04070 Թթվահիմնային հավասարակշռության ստուգում 1 1 Շնչառական ալկալոզ, կոմպենսացված նյութափոխանակային ացիդոզ։
4) 04039 Կալիումի քանակը արյան շիճուկում 1 1 Բարդացած դեպքերում հեմոստազի խանգարումներ՝ պայմանավորված գլխուղեղի այտուցով և բազմաօրգանային անբավարարությամբ:
5) 04040 Կալցիումի քանակը արյան շիճուկում - 0.1 Բարդացած դեպքերում հեմոստազի խանգարումներ՝ պայմանավորված գլխուղեղի այտուցով և բազմաօրգանային անբավարարությամբ:
6) 04040 Նատրիումի քանակը արյան շիճուկում 1 1 Բարդացած դեպքերում հեմոստազի խանգարումներ՝ պայմանավորված գլխուղեղի այտուցով և բազմաօրգանային անբավարարությամբ:
7) 04025 Ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում արյան շիճուկում - 0.2 Սահմանային վիճակներում հնարավոր է լյարդային ֆերմենտների բարձրացում, որոնք ի հայտ են գալիս երկարատև հիպօքսիայի հետևանքով:
8) 04024 Աալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում արյան շիճուկում - 0.2 Սահմանային վիճակներում հնարավոր է լյարդային ֆերմենտների բարձրացում, որոնք ի հայտ են գալիս երկարատև հիպօքսիայի հետևանքով:
9) 04028 Արյան պլազմայում ընդհանուր բիլիրուբինի որոշում - 0.2 Սահմանային վիճակներում հնարավոր է լյարդային ֆերմենտների բարձրացում, որոնք ի հայտ են գալիս երկարատև հիպօքսիայի հետևանքով:
10) 04030 Ուղղակի բիլիրուբին - 0.2 Սահմանային վիճակներում հնարավոր է լյարդային ֆերմենտների բարձրացում, որոնք ի հայտ են գալիս երկարատև հիպօքսիայի հետևանքով:
11) 04031 Անուղղակի բիլլուբին - 0.2 Սահմանային վիճակներում հնարավոր է լյարդային ֆերմենտների բարձրացում, որոնք ի հայտ են գալիս երկարատև հիպօքսիայի հետևանքով:
12) 04001 Գլյուկոզ 1 1 Հիպերգլիկեմիկ վիճակներ մարմնի կողմից գլյուկոզայի կլանման խախտման հետևանքով, ծանր և երկարատև հիպօքսիայի ֆոնի վրա:
13) 04013 Կրեատինին - 0.6 Ծանր թունավորման դեպքում հիպօքսիայի ֆոնի վրա նորմալ պարամետրերի փոփոխություններ են դիտվում, բազմաթիվ օրգանների անբավարարության համալիրում:
14) 04012 Միզանյութ - 0.6 Ծանր թունավորման դեպքում հիպօքսիայի ֆոնի վրա նորմալ պարամետրերի փոփոխություններ են դիտվում, բազմաթիվ օրգանների անբավարարության համալիրում:
15) 01050 Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Ծանր թունավորման դեպքում հիպօքսիայի ֆոնի վրա նորմալ պարամետրերի փոփոխություններ են դիտվում, բազմաթիվ օրգանների անբավարարության համալիրում:
Գործիքային հետազոտություններ
16) 13001 Էլեկտրասրտագրություն 1 1 Սրտամկանի ռիթմի և սնուցում խանգարում թունավորման ցանկացած փուլում
17) 11004 Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն 0.8 0.8 Կրծքավանդակի վնասվածք:
Ստամոքսի պարունակության ասպիրացիա (ասպիրացիոն համախտանիշ):
Թոքային այտուցի տարբեր փուլեր:
18) 11031 Գանգի ոսկրերի ռենտգեն հետազոտություն - 0,4 Գանգի ոսկրերի վնասվածքներ՝ գիտակցության կորստի, վայր ընկնելու հետ կապված
19) 07010 Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն - 0.3 Վնասվածքներ
Որովայնի օրգանների վիճակը, ազատ հեղուկի և գազի առկայություն բարդությունների ֆոնին
20) 11060 Համակարգչային շերտագրություն (ՀՇ) - 0.05 Տարբեր վնասվածքներ, գլխուղեղի այտուց տեղաշարժով/առանց:
Գլխուղեղի այտուցի ժամանակ, ներգանգային ճնշման բարձրացման ֆոնին հայտնաբերվում են արյունազեղումներ:
21) 11070 Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ) - 0.02 Տարբեր վնասվածքներ, գլխուղեղի այտուց տեղաշարժով/առանց:
Գլխուղեղի այտուցի ժամանակ, ներգանգային ճնշման բարձրացման ֆոնին հայտնաբերվում են արյունազեղումներ
22) 08010 Բուժական ախտորոշիչ բրոնխոսկոպիա - 0.1 Ասպիրացիոն համախտանիշ, ստամոքսի պարունակության ասպիրացիա՝ տրախեոբրոնխիալ ծառի սանիտարական լվացման նպատակով:
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում ջեներիկ Չափման միավոր Միջինա-ցված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն Միջին օրական չափա-քանակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քա-նակ Օրե-րի քա-նակ
1) Ցինկի բիսվինիլամիդազոլի դիացետատ (հակադոտ T58) Ցինկի բիսվինիլամիդազոլի դիացետատ (հակադոտ T58) 3,0 3 180,0 մգ/մլ 300,0 2
2) Նատրիումի քլորիդ
կաթիլաներարկման լուծույթ 9մգ/մլ Նատրիումի քլորիդ
կաթիլաներարկման լուծույթ 9մգ/մլ 500,0 1 500,0 1000,0 2
3) Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ)
կաթիլաներարկման լուծույթ 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ)
կաթիլաներարկման լուծույթ 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ 500,0 3 500,0 1000,0 2
4) Գլյուկոզ անջուր
կաթիլաներարկման լուծույթ 50մգ/մլ Գլյուկոզ անջուր
կաթիլաներարկման լուծույթ 50մգ/մլ 500,0 1 500,0 1000,0 2
5) Գլյուկոզ անջուր
կաթիլաներարկման լուծույթ 100մգ/մլ Գլյուկոզ անջուր
կաթիլաներարկման լուծույթ 100մգ/մլ 250,0 1 250,0 500,0 2
6) Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ 20,0 2 40,0 40,0 2
7) Ամինոֆիլին լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ Ամինոֆիլին լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ 20,0 2 40,0 80,0 2
8) Պիրացետամ լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 200մգ/մլ Պիրացետամ լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 200մգ/մլ 10,0 1 10,0 50,0 5
9) Պիրիդօքսին(պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ Պիրիդօքսին(պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ 1,0 4 4,0 12,0 3
10) Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մլ 1,0 4 4,0 12,0 3
11) Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ 1,0 2 2,0 6,0 3
12) Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ ներարկման Ասկորբինաթթու 50 մգ/մլ լուծույթ ներարկման 2,0 3 6,0 18,0 3
13) Ադեմեթիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ Ադեմեթիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ 400 մգ 2 800 մգ 4000 մգ 5
14) Դեքսամեթազոն լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ 4 մգ/մլ 10 40 120 մգ 5
15) Միդազոլամ լուծույթ ներարկման 5մգ/մլ Միդազոլամ լուծույթ ներարկման 5մգ/մլ 5 մգ/մլ 2 30 մգ 90 մգ 3
16) Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ Բենդազոլ (բենդազոլի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մլ 1%-1,0 4 4,0 12,0 3
17) Կապտոպրիլ դեղահատեր 25մգ Կապտոպրիլ դեղահատեր 25մգ 25 մգ 2 4 12 3
18) Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ 20,0 1 20,0 60,0 3
19) Մետամիզոլ կաթիլներ ներքին ընդունման լուծույթ 500մգ/մլ Մետամիզոլ կաթիլներ ներքին ընդունման լուծույթ 500մգ/մլ 2,0 2 4,0 12,0 4
20) Ցիպրոֆլոքսացին լուծույթ ներարկման Ցիպրոֆլոքսացին լուծույթ ներարկման 2,0 2 4,0 12,0 3
21) Հեպարին նատրիում լուծույթ ներարկման 5000ՄՄ/մլ Հեպարին նատրիում լուծույթ ներարկման 5000ՄՄ/մլ 5000 միավոր 4 20000 40000 2
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Հիպերբարիկ օքսիգենացիայի սեանս (Т58) 0,8 0,3
2) Վերակենդանացման միջոցառումներ (շնչափողի ինտուբացիա, մեխանիկական օդափոխություն, ներերակային անզգայացում՝ ըստ բարդությունների ցուցումների, կայուն կոմատոզ վիճակ, ծանր ասպիրացիա՝ փսխումով) 0,05 -
3) Ինֆուզիոն թերապիա 1 1
4) Թթվածնի ինսուֆլյացիա 1 0,8
5) Հակադոտ թերապիա (Ացիզոլ-Т58) 1 -
6) Նոոտրոպային թերապիա - 0,2
7) Հակամանրէային թերապիա (ինֆեկցիոն բարդությունների, թոքաբորբերի) - 0,4
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Лужников, Е.А. Основы реаниматологии при острых отравлениях / Е.А. Лужников, В.Н. Дагаев, Н.Н. Фирсов. [Текст] – М.: Медицина, 1977,
2. Лужников, Е.А. Острые лекарственные отравления – ведущая проблема современной клинической токсикологии / Е.А. Лужников [Текст] //, Острые отравления лекарственными веществами: респ. сб. науч. тр. НИИ СП им. Н.В. Склифосовского. – М., 1992,
3. Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников. [Текст] – М.: Медицина, 1994,
4. Лужников, Е.А. Детоксикационная терапия: руководство для врачей / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, С.Г. Мусселиус [Текст] – СПб.: Издательство «Лань», 2000,
5. Лужников, Е.А. Острые отравления: Руководство для врачей / Е.А. Лужников, Л.Г. Костомарова. М: Медицина, [Текст] 2000,
6. Лужников, Е.А. Неотложные состояния при острых отравлениях / Е.А. Лужников, Ю.Н. Остапенко, Г.Н. Суходолова. [Текст] – М.: Медицина, 2001,
7. Лужников, Е.А., Гольдфарб, Ю.С. Физиогемотерапия острых отравлений / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб. [Текст] – М: Медпрактика. – М, 2002,
8. Лужников, Е.А. Клиническая токсикология: учебник для вузов, 4-е изд., перераб. и доп. / Лужников Е.А., Суходолова Г.Н. [Текст] – М.: Медицина, 2008,
9. Лужников, Е.А. Технологии комплексной детоксикации при острых экзогенных отравлениях на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Вестник экстренной медицины (науч.-практ. ж. Ассоц. врачей экстр. мед. пом. Узбекистана) / Матер. 11-й Республиканской науч.-практ. конф. «Актуальные проблемы организации экстренной медицинской помощи: Вопросы анестезиологии, реанимации и интенсивной терапии при критических состояниях в экстренной медицине» (Джизак, 26 октября 2013 г.). – 2013. – № 3,
10. Лужников, Е.А. Детоксикационная терапия острых отравлений химической этиологии на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Токсикологический вестник. – 2014. – № 3. – С. 9–17,
11. Маткевич, В.А. Кишечный лаваж / В.А. Маткевич [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл. 4,
12. Медицинская токсикология: национальное руководство / Под ред. Е.А. Лужникова. [Текст] – М.: ГЭОТАР-Медиа, 2012,
13. Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами / С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. – П. 12.1,
14. Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990,
15. Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные / Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական: